YouTube-ը կարգելի ռասիզմ եւ խտրականություն քարոզող տեսանյութերը, հաղորդում է AFP-ը:
«YouTube-ում միշտ եղել են կանոններ, որոնք արգելում են ատելության քարոզումը: Այսօր մենք եւս մեկ քայլ ենք ձեռնարկում, որով արգելվում են ռասիզմ, խտրականություն, սեգրեգացիա կամ մեկուսացում քարոզող տեսանյութերը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Այդ քայլի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Փարիզում համաշխարհային առաջնորդները կոչ են արել սանձել համացանցում ծայրահեղականությունը. հայտնի էր դարձել, որ Նոր Զելանդիայում մզկիթներում զանգվածային սպանդը հեռարձակվել է ուղիղ եթերով:





























