Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուլիսի 4-ին Վատիկանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կընդունի նրա Իտալիա այցի ժամանակ: Այս մասին հինգշաբթի հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով պապի մամուլի քարտուղար Ալեսանդրո Ջիզոտիի հայտարարությունը:

«Ես կարող եմ հաստատել, որ սուրբ հայրը [Ֆրանցիսկոս պապը] Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Վատիկանում կընդունի հուլիսի 4-ին»,- ասել է Ջիզոտին:

Ավելի վաղ Կրեմլից հաստատել էին նախագահի Իտալիա այցելելու ծրագրերը, սակայն չէր հաղորդվում այցի օրը եւ Վատիկան այցելելու Պուտինի ծրագրերի մասին: