ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտնել է, որ հիվանդանոցում է, որտեղ շարունակում է իր գրքի վրա աշխատանքը:

«Ես հիվանդանոցում եմ, արդեն վաղուց: Բայց նվազագույն հնարավորության դեպքում ընկերներիս օգնությամբ ու մասնակցությամբ աշխատում եմ»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նա:

Գորբաչովը հավելել է, որ առաջիկայում իր գիրքը լույս կտեսնի:

Այս տարվա մարտին լրացել է ԽՍՀՄ նախկին նախագահի 88-ամյակը: