Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները կիսում են ընդհանուր նպատակը` թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստանալ եւ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է նոր միջազգային բանակցություններ սկսել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրել է Մերձավոր Արեւելքում ահաբեկչության աջակցության մեջ: Նա նշել է, որ Իրանն ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներից հետո անհաջողության է մատնվել, սակայն նա պատսրստ է իրանցիների հետ բանակցություններին:
Երկու ղեկավարները Կաննում երկկողմ բանակցություններից առաջ՝ դաշնակիցների ափ իջեցման 75-րդ ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելուց հետո, ելույթ են ունեցել:
Ֆրանսիական Վերվիլե սյուր Մեր քաղաքում հինգշաբթի՝ հունիսի 6-ին դաշնակիցների ափ իջեցման 75-րդ ամյակին նվիրված տոնակատարություններ են անցկացվել:
Արարարողության շրջանակում ամերիկյան ռազմական գերեզմանոցում, որտեղ թաղված է մոտ 9400 զինվոր, ելույթ են ունեցել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները, հաղորդում է DW-ն:





























