ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին վստահեցնում է, որ չի ձգտում ազդել Իրանի արտաքին քաղաքականության վրա՝ պաշտոնը լքելուց հետո, հաղորդում է CNBC-ը:
Մեկնաբանելով պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ իրեն ուղղված քննադատությունը, որի համաձայն՝ Քերիի եւ իրանցի նախկին գործընկերոջ բանակցություններն «անտեղի» են, նա նշել է, որ իրանցիների հետ որեւէ խնդիր չի քննարկել:
«Ես կարճ ժամանակով եմ տեսել Իրանի նախկին արտգործնախարարին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ: Սակայն ես որեւէ բառ չեմ ասել, թե ինչ պետք է նրանք անեն կամ չանեն: Դա իմ գործը չէ»,- ասել է Քերին:
Նրա խոսքով՝ դա սովորական պրակտիկա է շարունակել քննարկումները՝ լավ տեղեկացված լինելու համար:





























