Վրաստանի նախկին նախագահ Էդուրադ Շեւարդնաձեն հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող հեղափոխական հուզումները կարող են անկանխատեսելի ավարտ ունենալ։
Ինչպես հայտնում է «Վզգլյադը», Շեւարդնաձեն ընդգծել է, որ այժմ շատ բան կախված է Լիբիայում առկա իրավիճակից։ «Մուամար Քադաֆին չի ցանկանում հեռանալ, իսկ Արեւմուտքը չի ցանկանում ուժ կիրառել։ Պարզ չէ, թե ինչո՞վ այս ամենը կվերջանա»,- ավելացրել է նա։
Շեւարդնաձեն անհանգստություն է հայտնել, որ եթե Իրանում «եգիպտական հուզումներ» սկսվեն, Վրաստանում էլ նույն բանը կպատահի։
Նշենք, որ վրացի շատ ընդդիմադիր գործիչներ կոչ են անում երկրում աֆրիկյան եւ մերձավորարեւելյան երկրների նմանությամբ հեղափոխություն սկսել։




























