Ամերիկյան Uber ընկերությունը կառաջարկի Նյու Յորքում իր հաճախորդներին ուղղաթիռով տեղափոխում դեպի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CBS-ին:

Համաձայն տեղեկատվության՝ թռիչքը կիրականացվի Մանհեթենում տեղակայված ուղղաթիռային հրապարակից: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ծառայությունը հասանելի կլինի Uber-ի լոյալության ծրագրի պլատինե եւ ադամանդե քարտապանների համար:

Մեկ ուղղությամբ ուղեւորությունը, որը ներառում է ուղղաթիռով թռիչքն ու ուղեւորությունը տաքսիով դեպի ուղղաթիռային հրապարակ, կարժենա 200-225 դոլար: Ենթադրվում է, որ նոր ծառայությունը թույլ կտա ուղեւորներին կրճատել ճանապարհի համար տրամադրվող ժամանակը շուրջ 1 ժամով: Ծառայությունը կմեկնարկի հուլիսի 9-ին:

Հետագայում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել այդ ծառայոթյան տրամադրման աշխարհագրությունը, ինչպես նաեւ թեստավորել մի քանի ճանապարհորդներին միաժամանակ թռիչքի այդ ծառայությունը տրամադրելու հնարավորությունը: