«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ մարտի 17-ին իրականացվել է 2,5 մլն դոլարի առուվաճառք։ Բոլոր 18 գործարքները կնքվել են 1դոլար/370 դրամ փոխարժեքով։

Երեկվա համեմատ դրամը փոքր ինչ վերականգնվել է, իսկ դոլարը արժեզրկվել է 0,24 դրամով։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում՝ կտրուկ արժեզրկումից հետո դրամը միառժամանակ հանդարտվել է։

Կանխիկ արտարժույթի փոխանակման կետերում դոլարի առքի առավելագույն փոխարժեքը կազմում է 369 դրամ, վաճառքինը՝ 372 դրամ: