Ոստիկանության Վանաձորի բաժնում մարտի 16-ին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած վերքով եւ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 75-ամյա Երվանդ Առաքելյանը, ով նույն օրը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ Երվանդ Առաքելյանը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 72-ամյա Մաքսիմ Պ.-ի բնակարանից` վերջինիս ահազանգով:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են: