ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանից դեռ շուտ է հանել, քանի որ այդ երկիրը դեռեւս ընդունակ չէ ինքնուրույնաբար դիմագրավել վտանգներին, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Դուշանբեում տեղի ունեցած Աֆղանստանի հարցով ՀԱՊԿ ԱԳ ախարարների աշխատանքային  խմբի նիստի ժամանակ։

Նիստի արդյունքներով, դրա մասնակիցները հայտարարություն են ընդունել, որում նշվում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել համատեղ, համաձայնեցված գործողություններ ահաբեկչության, ծայրահեղականության, թմրամոլության դեմ պայքարում։

Ընդգծվել է ՀԱՊԿ անդամ երկրների ուժերի համախմբման անհրաժեշտությունը աֆղանական ուղղությամբ։ Նիստին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները, բացի Ուզբեկստանից։

Կառույցի անդամներ են Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։