Internet Explorer 9-ի բրաուզերի թողարկումից հետո, առաջին օրերին օգտվողների թիվը հասել է 2,3 միլիոնի։ հաղորդում է Windows-ի պաշտոնական բլոգը։
Microsoft-ի բրաուզերի վերջին տարբերակը թողարկել է մարտի 14-ին։ Մինչ այս թողարկված Internet Explorer 9-ը դեռ 2010թ սեպտեմբերից գտնվում էր բաց տեսթավորման փուլում։
Microsoft-ը նշում է, որ Explorer 9-ի վերջնական տարբերակը երկու անգամ ավելի արագ է ներբեռնում, քան դրա բետա տարբերակը: Ի դեպ, ամեն վայրկյան Explorer 9-ը ներբեռնվում է 27 անգամ:





























