Ապրիլի կեսերին առաջին սերիական  Sukhoi Superjet 100 օդանավը, որպես Արմավիա ընկերության սեփականություն կբերվի Հայաստան։

Ինչպես հաղորդում է Reuters-ը 3 ամսից «օդանավակայանը» կստանա առաջին SSJ-100-ը

Հիշեցնենք, որ միջպետական ավիացիոն ռեգիստրը փետրվարի 3-ին արտոնագիր կշնորհի ռուսական «Sukhoi Superjet-100» տիպի նորագույն օդանավին, որը կփոխարինի ներկայումս շահագործվող ՏՈՒ-134 տիպի օդանավերին։

Առաջին պատվիրատուին՝ հայկական «Արմավիա» ընկերությանը, ինքնաթիռը կհանձնվի հաջորդ ամիս։ Առաջին սերիական ինքնաթիռը ստացել է Յուրի Գագարինի անունը։

Այս ինքնաթիռը մոտ տարածության վրա աշխատելու համար նախատեսված նորագույն ռուսական ինքնաթիռ է՝ հաշվարկված մինչեւ 5 հազար կմ հեռավորությամբ թռիչքներ կատարելու համար։