Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել Գավառ քաղաքի բնակիչներ, Արամ եւ Արթուր Մարտիրոսյաններին եւ Հրաչյա Պետրոսյանին` այն բանի համար, որ նրանք 2009 թվականի նոյեմբերի 5-ին ապօրինի կերպով ձեռք բերած եւ իրենց մոտ պահվող հրազենի գործադրմամբ երեք անձանց նկատմամբ կատարել են սպանության փորձ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2011 թվականի մարտի 14-ին Արամ եւ Արթուր Ավետիքի Մարտիրոսյանների եւ Հրաչյա Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Գործի նախաքննությունը շարունակվում է։





























