Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերը վերահսկողություն են սահմանել Մսուրատա քաղաքի վրա, որն իր մեծությամբ երրորդն է երկրում եւ գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիից 200 կմ դեպի արեւելք:

«Ներկայումս զինված ուժերը մաքրում են քաղաքը հանցավոր խմբավորումներից»,- հայտնել է այսօր Ջամահիրիայի պետական հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քադաֆին խոստացել է « վճռական մարտ մղել» Միսուրատան ապստամբներից գրավելու համար, ում նա անվանել է «մի խումբ խելագարներ»:

Միսուրատան  մի քանի շաբաթ գտնվում էր ապստամբների ձեռքին: Քադաֆիի բանակի` քաղաքը գրավելու նախորդ փորձերը հաջողությամբ չէին պսակվում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: