Ոստիկանները բելառուսական Բոբրույսկ քաղաքում ձերբակալել է Հայաստանի մի քաղաքացու, որին մեղադրանք է ներկայացվել կրկնակի սպանության մեջ, «Ինտերֆաքս-Զապադ»-ին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

1996թ. հոկտեմբերին ձերբակալվածը մտել էր զոհի տուն եւ սպանել նրան` հարվածելով պտուտակաբանալիով: Իր հանցակցի հետ նա նույն եղանակով սպանել էր 89-ամյա կնոջը: Այդկերպ նրանք ցանկացել էին տիրանալ խոշոր գումարին, որ նախօրեին կանայք ստացել էին բնակարանի վաճառքի դիմաց:

Քրեական հետախուզության աշխատակիցները պարզել են, որ մեղադրյալն ապօրինի է գտնվում Բոբրույսկում եւ աշխատում է տարբեր շինընկերություններում առանց պայմանագրերի: Ներկայումս կասկածյալին ձերբակալել են, քննարկվում է նրա խափանման միջոցի հարցը: