«Barcamp Երեւան 2011»-ը տեղի կունենա ամռանը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց միջոցառման կազմակերպիչներից Ասեքսեյ Չալաբյանը։ Նրա խոսքով՝ արդեն ապրիլի սկզբին առավել հստակ կլինեն միջոցառման օրերը։

«Արդեն գտնվել են հովանավորներ, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել»,-ասաց Ա. Չալաբյանը։

Տեղեկացնենք, որ Barcamp-ը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձեւաչափ է, որտեղ նախօրոք չեն  ծրագրում շնորհանդեսները, որոնք վերաբերում են համացանցին եւ ՏՏ ոլորտին, չկան հատուկ հրավիրված բանախոսներ, իսկ զեկուցումներ անում եւ դրանք քննարկում են հենց մասնակիցները:

Առաջին անգամ միջոցառում կազմակերպելու այս ձեւաչափը կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, եւ հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։

«ԲարՔեմփ Երեւանը» առաջին անգամ կայացել է 2009 թ։