Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը մարտի 16-ին քառօրյա այցով մեկնել է Կատմանդու` Նեպալի նախագահ Ռամ Բարան Յադավին իր հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Նեպալի փոխնախագահ Պարմանանդ Ջհայի, վարչապետ Ջհալա Նաթհ Խանալի եւ ԱԳ քարտուղար Մադան Կումար Բհատտարայի հետ:


























