ԱԺ 9-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 88 հարց, միջազգային 7 պայմանագիր:
Այսօր՝ մարտի 18-ին Ազգային ժողովում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել, որը նախագահել էՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և մարտի 21-24-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը:
Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի եւ մարտի 21-24-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն մարտի 21-ի ԱԺ նիստում:





























