Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը մարտի 18-ին երկրում արտակարգ դրություն է հայտարարել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Արտակարգ դրության մասին որոշումը կայացրել է պաշտպանության ազգային խորհուրդը:
1978 թվականից երկիրը ղեկավարող նախագահի հրաժարականի պահանջով հակակառավարական ցույցերը Եմենում անց կացվում են փետրվարից։ Ցուցարարների եւ ոստիկանության բախման արդյունքում զոհվել է մի քանի տասնյակ մարդ, հարյուրավորները վիրավորվել են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, եմենցի ուժայինների կողմից արձակված կրակոցների արդյունքում երկրի մայրաքաղաք Սանայում մարտի 18-ին շուրջ երեսուն մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վնասվածքներ են ստացել։
Ուժայինները ցուցարարների վրա գրոհել են ուրբաթօրյա աղոթքից հետո։





























