Իտալիան որոշում է կայացրել փակել իր դեսպանատունը Լիբիայում, մարտի 18-ին հայտարարել է արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին:
Վերջինիս խոսքով, այդ երկրում իտալացիների շահերը ներկայացնելու է Թուրքիան:
Իտալիան շարունակելու է փոխգործակցել անցումային Ազգային խորհրդի հետ, որը գտնվում է Բենղազիում, եւ այդ քաղաքում իտալական հյուպատոսությունը շարունակելու է իր աշխատանքը:




























