Մոսկվայում մարտի 18-ին տեղի է ունեցել ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը:
Ռուսական պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը, ադրբեջանականը՝ փոխվարչապետ Յագուբ Էյյուբովը։ Նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության առնչվող հարցեր։ Քննարկվել են նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, արտակարգ իրավիճակների ոլորտներին վերաբերող հարցեր։





























