Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը կարող է կայանալ, ինչպես ենթադրվում է, 2011 թվականին։
«Նոյեմբերի 28-30-ը Էջմիածնում կկայանա ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստը, որի համանախագահն է Փաշազադեն»,- «Ինտերֆաքսին» հայտնել է Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Հովակիմ Մանուկյանը։ Նա չի բացառել, որ միջոցառման շրջանակներում կկայանա հոգեւոր երկու առաջնորդների հանդիպումը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Վլադիկավկազի ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ հնարավոր է համարել Ամենայն հայոց կաթողիկոս հետ այս տարի հանդիպելու հնարավորությունը:




























