Իրանում հերթական ուրբաթօրյա աղոթքից հետո մարդիկ դուրս են եկել ցույցի՝ իրենց աջակցությունը հայտնելով տարածաշրջանի մահմեդական ժողովուրդներին:
Ցուցարարները պաստառներ են պարզել. «Մահ Սաուդյան դինաստիային», «Միապետությանը միայն կործանում է սպասում», «Սաուդյան իշխանությունները ոտնահարում են Բահրեյնի ժողովրդի իրավունքները», հաղորդում է IranNews-ը:
Օրերս Թեհրանը հետ է կանչել իր դեսպանին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայից, որպես պատասխան այդ երկրում ցուցարարների դեմ ուժ կիրառելու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բահրեյնում ընդդիմության առնվազն 4 առաջնորդներ ձերբակալվել են: Այս շաբաթվա սկզբին Մանամայում զանգվածային շիրա մեծամասնության բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, ովքեր քաղաքական փոփոխությունների պահանջ են ներկայացնում:
Բացի այդ, Մանամայի մի շարք շրջաններում պարետային ժամ է մտցվել: Առաջին բողոքի ակցիաները Բահրեյնում սկսվել են փետրվարի 14-ին: Ցուցարարների մեծամասնությունը շիա մահմեդականներ են, ովքեր կազմում են բնակչության ավելի քան 70 տոկոսը:
Դժգոհության պատճառն այն է, որ երկրում իշխանությունը պատկանում է սուննի փոքրամասնությանը, որին պատկանում է նաեւ իշխող Ալ-Խալիֆ ընտանիքը:





























