Թուրքիայի Բինգյոլի նահանգի լեռնային հատվածներում բախում է տեղի ունեցել թուրքական զինված ուժերի եւ PKK-ի զինյալների միջեւ։
Թուրքական Haberaktuel-ի փոխանցմամբ՝ բախման ժամանակ սպանվել է 4 քուրդ զինյալ։ Թուրքական զինուժին օդից աջակցել են ռազմական ուղղաթիռները։ Նշվում է, որ բախումները դեռ շարունակվում են։





























