ԵՄ խորհուրդն ապրիլի 12-ին կքննարկի Հարավային Կովկասում առկա իրավիճակը։ Այս մասին հայտնում է АPА-ն՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը։

Սպասվում է, որ ԵՄ միջազգային եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կներկայացնի Հարավային Կովկասում առկա իրավիճակը։ Հարցը մանրամասնորեն կքննարկվի նիստի ընթացքում։

Քննարկվելիք հարցերի թվում են «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ի եւ տարածաշրջանային երկրների համագործակցությանը, ինչպես նաեւ ձգված հակամարտություններին վերաբերող խնդիրներ։