ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտի 18-ին Լիբիայում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ Սպիտակ տանը կոնգրեսականների եւ սենատորների մասնակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրելու եւ հանդես է գալու հայտարարությամբ։ Խորհրդակցությունը կսկվի Երեւանի ժամանակով 20։30-ին, իսկ հայտարարությունը Օբաման կանի ժամը 22:00-ին։
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, մարտի 18-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Լիբիայում կրակի անհապաղ դադարեցման պահանջով բանաձեւ է ընդունել։
Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան բանաձեւի ընդունումից հետո հայտարարել է, որ պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Լիբիայում, ինչից հետո Լիբիայի իշխանությունը որոշել է դադարեցնել ռազմական գործողությունները ապստամբների նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընդունված բանաձեւը թույլ է տալիս ռազմական գործողություններ անցկացնել Լիբիայում՝ Քադաֆիի իշխանության դեմ։





























