Լիբիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւից հետո զինադադար է հայտարարել եւ Թուրքիայից ու Մալթայից օգնություն խնդրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Լիբիայի կառավարության խոսնակը Թուրքիայից եւ Մալթայից խնդրել է  զինադադարի իրագործման համար միջնորդի դեր ստանձնել:

Լիբիայի կառավարության խոսնակը հայտնել է, թե իրենք դադարեցրել են բոլոր տեսակի ռազմական գործողությունները եւ պատրաստ են համագործակցել ՄԱԿ-ի հետ։

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որը ենթադրում է  ռազմական միջամտություն։ Լիբիայի դեմ ռազմական միջամտության օգտին արտահայտվել են մի շարք եվրոպական եւ արաբական երկրներ։