Ազգային ժողովում, այսօր՝ հունիսի 21-ին, արտահերթ նստաշրջանի ժամանակ, երբ քննարկվում էր նախօրեին կիսատ մնացած հարցերից մեկը, դահլիճում այնքան մեծ աղմուկ էր, որ նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընդհատեց ելույթ ունեցողին։
Նա հորդորեց չաղմկել խորհրդարանի դահլիճում. «Ժողովուրդ ջան, հերիք ա, էլի»:
Դահլիճից հավանաբար հակադարձեցին, որ ինչ-որ բան են քննարկում, ինչին ի պատասխան` Արարատ Միրզոյանը հորդորեց դահլիճից դուրս քննարկել. «Հա, դրսում քննարկեք, պարոն Մարուքյան։ Մի հատ սալյուտ խփեք դահլիճում»,- ասաց Միրզոյանը։
Դա աշխուժություն մտցրեց դահլիճում, բոլորն սկսեցին ծիծաղել:











