Ճապոնիայի Միյագի նահանգի Կեսենումմա քաղաքի փլատակների տակ մարտի 19-ին հայտնաբերված երիտասարդն այնտեղ է վերադարձել մարտի 18-ին։ Այդ մասին հայտնել են «փրկված» Կացուհարու Մորրիի ընտանիքի անդամները։
Նրանց խոսքով, երկրաշարժից հետո տղային տեղափոխել են անօթեւան մնացած մարդկանց ճամբար։ Մարտի 18-ին երիտասարդը որոշել է վերադառնալ իր տուն, որպեսզի այն կարգի բերի, գրում է Lenta.ru-ն։
Ավելի վաղ հայտնվում էր, որ 20-ամյա երիտասարդը դուրս է բերվել կիսավեր տան փլատակների տակից։ Նա այնտեղ մնացել է երկրաշարժից հետո ութ օր։ Լրատվական գործակալությունները հայտնել են, որ երիտասարդը շոկի մեջ է եւ չի կարողանում խոսել։
Ներկայումս հայտնի է ավելի քան յոթ հազար զոհերի եւ 11 հազար անհետ կորածների մասին։





























