Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմը Կովկասում կարող է հանգեցնել հակամարտությունների սրման: Հունիսի 21-ին NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց  Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Ահմեթ Յարլիկապովը:

Փորձագետը հավելեց, որ իրադարձությունների զարգացման վատթարագույն տարբերակը կնշանակի աղետ ոչ միան Մերձավոր Արեւելքի, այլեւ Կովկասի համար, իսկ դա նշանակում է, որ հակամարտություններին այս կամ այն չափով կներգրավվի նաեւ Ռուսաստանը: «Սակայն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լայնածավալ ռազմական գործողությունները քիչ հավանական են: Այս մասին է վկայում այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտքափոխվեց Իրանին հարվածներ հասցնելու հարցում: Հնարավոր են միայն փոքր սադրանքներ եւ սուր հռետորաբանություն: ԱՄՆ-ն դեռեւս Իրաքում լավ ներարկում է ստացել եւ նման գործողությունների դեմ իմունիտետ ձեռք բերել»,- նշեց նա: Փորձագետը հավելեց, որ Թրամփի ռազմամոլ հայտարարություններն ավելի շուտ ներքին լսարանին են ուղղված՝ հաշվի առնելով նախագահական ընտրություններում սպասվող լարված պայքարը: