ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է 477.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.47 դրամ (նվազել է 0.33  դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 604.41 դրամ (նվազել է 3.01), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.57 դրամ (աճել է 0.02 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  235.36 դրամ, ոսկի՝  21,179.39 դրամ, պլատին՝ 12,512.65 դրամ: