Հուլիսի 7-ին՝ 60-օրյա ժամկետը լրանալուն պես, Իրանը կձեռնարկի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակներում իր պարտավորությունները կրճատելու երկրորդ քայլը. այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը իր թուրք գործընկեր Մեվլյուտ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նամակներ է հղել ՀԳՀԾ-ի անդամ երկրների առաջնորդներին դրա շրջանակներում Իրանի քայլերի երկրորդ փուլի և 20-օրյա ժամկետի մասին, իսկ ես տեղեկացրել եմ արտաքին գործերի եւ քաղաքականության հարցով Եվրամիության Բարձրագույն ներկայաուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին»,-ասել է Զարիֆը լրագրողներին:
Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Իրանն ավելի վաղ տեղեկացրել էր Եվրամիությանը ՀԳՀԾ-ի շրջանակներում իր հետագա պլանների մասին:
2019 թվականի մայիսի 8-ին՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու տարելիցի օրը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայարարել է, որ Թեհրանը 60-օրյա ժամկետում կդադարի կատարել ՀԳՀԾ-ի երկու դրույթ: Թեհրանը կվերսկսի ուրանի հարստացման եւ Արաքում ռեակտորի մոդերնիզացիայի աշխատանքները, եթե ՀԳՀԾ-ի մասնակիցները չկատարեն իրենց պարտավորությունները: Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մի շարք պարտավորությունների կատարման դադարեցումը Իրանի կողմից առաջին քայլն էր՝ ի պատասխան միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ եվրոպական երկրների՝ իրենց պարտավորությունները կատարելու պատրաստակամության պակասին:





























