Հունիսի 21-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է ԱՄՆ-ի հետաքրքրությունները, ամերիկյան անօդաչու թռչող սարքի կողմից երկրի օդային տարածքը խախտելու կապակցությամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Ուրբաթ ամերիկային հարցերով Իրանի ԱԳՆ-ի գործադիր տնօրեն Մոհսեն Բահարվանդը հայտնել է շվեյցարական դեսպանին Իսլամանական Հանրապետության բողոքի նոտան ամերիկյան անօդաչու թռչող սարքի կողմից երկրի օդային տարածքը խախտելու կապակցությամբ եւ նախազգուշացրել այդօրինակ անօրինական եւ սադրիչ գործողությունների հետեւանքների մասին», ասվում է Իրանի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Իրանցի դիվանագետը նաեւ ընդգծել է, որ, չնայած Իրանը չի ձգտում պատերազմել, երկիրն իրավունք ունի ՄԱԿ-ի կանոնակարգի համաձայն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներն իր տարածքում ցանկացած թշնամական գործողությունների դեմ:
Բահարվանդը նաեւ կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել ԱՄՆ-ի չդադարող անօրինական գործողություններին, որոնք ապակայունացնում են իրավիճակը Պարսից ծոցում:





























