Իրանական ծագմամբ հազարավոր ամերիկացիներ հավաքվել են Պետդեպի եւ Սպիտակ տան մոտ՝ պահանջելով Իրանում «ռեժիմի» փոփոխություն եւ Թեհրանի դեմ պատժամիջոցների ավելացում, հաղորդում է UPI-ն:
Ամերիկա-իրանական համայնքների կազմակերպության ակցիայյին մասնակցել է նաեւ Նյու Մեքսիկո նահանգի նախկին նախահանգապետ Բիլ Ռիչարդսոնը, ԱՄՆ ՌՕՈւ վարչակազմի նախկին ղեկավար, գեներալ Ջեք Քինը, նախկին սենատոր Ռոբերտ Թորիսելին եւ Պետդեպի մամուլի քարտուղարի նախկին տեղակալ Ադամ Էրելին:
Ռիչարդսոնը խոսել է ժողովրդավարական ընտրությունների, գենդերային հավասարության, շուկայական տնտեսության եւ առանց միջուկային զենքի Իրանի մասին:
Ակցիայի ընթացքում Եվրոպայից ելույթով հանդես է եկել նաեւ Իրանի Դիմակայության ազգային խորհրդի նախագահ Մարիամ Ռաջավին, որը ներկայացրել է Իրանում ժողովրդավարության առաջխաղացման համար 10 կետից բաղկացած ծրագիր:





























