ԱՄՆ վարչակազմը հունիսի 20-ին նոր սահմանափակող միջոցներ չի կիրառել Իրանի դեմ խոցված ամերկյան անօդաչուին ի պատասխան՝ չնայած Twitter-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան հայտարություններին, հաղորդում է The Washington Post-ը:
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ հինգշաբթի երեկոյան ԱՄՆ-ն նոր միակողմանի պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ: Թե ինչ սահմանափակող միջոցների մասին է խոսքը, ԱՄՆ վարչակազմի ղեկավարը չէր մանրամասնել:
«Ես չեմ շտապում: Մեր զինված ուժերը վերակակազմակերպվել են... եւ պատրաստ են գործել, դրանք աշխարհում իրենց հավասարը չունեն: Պատժամիջոցները «կծում են» եւ անցյալ երեկո նորերն են ավելացել», - գրել է նա:
The Washington Post-ը Թեհրանի դեմ նոր պատժանիջոցների բացակայությանը որպես ապացույց ներակյացնում է ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքը, որն ասել է, որ Իրանի դեմ նոր միջոցները կարող են քննարկվել այն դեպքում, եթե երկիրը ջանքներ չգործադրի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքրաում:
Էսկալացիայի դեպքում սահմանափակող միջոցների կիրառման մասին խոսք չի գնում: Սպիտակ տանը հրաժարվել են թերթին մեկնաբանել իրավիճակը:





























