Սաուդյան Արաբիայի  հետախուզության ղեկավարը Բրիտանիայի իշխանություններին խնդրել է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին մի քանի ժամ անց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել էր ավիահարվածները, հաղորդում է Tasnim-ը՝ վկայակոչելով  Բրիտանիայում իրազեկ աղբյուրին:

Նշվում է, որ հետախուզության ղեկավարին ուղեկցել է Էր  Ռիադի ԱԳ նախարար  Ադել ալ-Ջուբեյրը, հաղորդում է Middle East Eye-ը:

Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների բոլոր խնդրանքները անպատասխան են մնացել:

Էր Ռիադի հետախուզության ղեկավարն  իր բրիտանացի գործընկերներին ցույց է տվել Օմանի ծոցում լցանավերի հետ կապված հարձակումների վերաբերյալ հետախուզական տվյլաներ, սակայն այդ ամենը չի տպավորել նրանց բրիտանացի գործընկերներին:

Աղբյուրը նաեւ հաղորդել է, որ դրանից հետո Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավարը ուղեւորվել է Իսրայել, որտեղ լոբբիստկան ջանքներ կգործադրի Իսրայելի ներկայացուցիչների եւ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, որը կժամանի Իսրայել: