Մերձավոր Արեւելքի հարցերով փոխնախարար Էնդրյու Մարիսոնը հունիսի 23-ին «ազնիվ եւ կառուցողական» բանակցությունների նպատակով կայցելի Իրան, հաղորդում է Tassnim- ը` վկայակոչելով Լոնդոնի հայտարարությանը:
«Բարձր լարվածության եւ միջուկային գործարքի ապագայի համար վճռորոշ ժամանակաշրջանում այս այցը հնարավորություն է Իրանի կառավարության հետ հետագա բաց, անզնիվ եւ կառուցողական համաձայնության համար», - Reuters գործակալությունը մեջբերել է երկրի ԱԳՆ հայտարարությունը:
Հայտարարությունում նաեւ նշվում է, որ Մարիսոնը տարածաշրջանում անհապաղ դեէսկալացիայի կոչ կանի եւ կհնչեցնի հարցեր, որոնք վերաբերում են «Իրանի՝ միջուկային գործարքի պայմանները դադարել կատարելու պառնալիքի հետ», որին Մեծ Բրիտանիան լիովին հավատարիմ է մնում:





























