«Ռոսիա 24» հեռուստաալիքը հրապարակել է Թբիլիսիում իր նկարահանող խմբի վրա հարձակման տեսանյութը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թբիլիսիում հարձակվել են հեռուստաալիքի թղթակից Ստանիսլավ Բերնվալդի եւ օպերատորի վրա: Լրագրողների խոսքով՝ նրանք հարցազրույց էին վերցնում տեղի տուրիստական գործակալություններից մեկի տնօրենից նրա կնոջ ներկայությամբ (կինը ուկրաինացի է, ամուսինը՝ վրացի): Այդ պահին նրանց են մոտեցել 2 երիտասարդներ, որոնք ազգայնական լոզունգներ են հնչեցրել եւ փորձել ծեծի ենթարկել նկարահանող խմբին:

Տեսանյութում երեւում է, որ վեճին միջամտել են տուրիստական գործակալության սեփկանատիրոջ կինն ու նրա ամուսինը: Հարձակում գործածներից մեկը փորձել է ոտքով հարվածել տղամարդու որովայնին, իսկ լրագրողը փորձել է հետ պահել նրան:

Բերնվալդի խոսքով՝ անցորդները փորձել են միջամտել: Հարձակվող 2 երիտասարդները ոստիկաններին տեսնելով թաքնվել են: