Նյու Յորքում մարտի 18-ին դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ ռուս քաղաքացի Սերգեյ Ալեյնիկովին, ով մեղադրվում է Goldman Sachs բանկի ծրագրային կոդերը գողանալու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Դատարանում երդվյալ ատենակալները համարել են, որ 41-ամյա Ալեյնիկովը մեղավոր է առեւտրային գաղտնիքները գողանալու եւ ԱՄՆ սահմաներից դուրս տարածելու մեջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ ծրագրավորողը խոստովանել է, որ պատճենահանել է բանկի համակարգիչների գաղտնի համարվող տվյալները, սակայն պնդել է, որ չի ցանկացել վնաս հասցնել բանկի շահերին:
Ըստ գործի նյութերի, 2008 թվականին աշխատելով Նյու Յորքի Goiden Sachs բանկում, Ալեյնիկովը պատճենահանել է համակարգչի ծրագրային կոդերի մի մասը, որից հետո տեղափոխվել է աշխատանքի Չիկագոյում գտնվող Teza Technologies LLC առեւտրային ընկերություն:





























