Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հատուկ թույլտըվությամբ, Թուրքիա է ներկրվել 175 «ռոմանովյան» ոչխար եւ սկսվել է դրանց բազմացումը Թուրքիայում:
Ռոմանովյան ոչխարների տեր Օսման Նուրի Գյունայը այս առնչությամբ ասել է հետեւյալը. «2005-ին մենք ՌԴ Գյուղատնտեսության նախարարությանը հայտ էինք ներկայացրել եւ միայն 5 տարի հետո դժվարությամբ թույլտվություն ստացանք: Այդ ցեղատեսակի ոչխարներ կան միայն Ռուսաստանում եւ Թուրքիայում»:
Ըստ TRT Russian-ի, ռուսական ռոմանովյան ոչխարները դիմացկուն են շոգի եւ ցրտի նկատմամբ եւ տարին երկու անգամ բազմանում են, մեկ մորից լույս աշխարհ են գալիս 3-4 գառներ:




























