Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 18-ին 32-ամյա Կարեն Զաքարյանը ժամը 20.30-ի սահմաններում «Աուդի-100» մակնիշի 05 ՍԼ 113 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Էջմիածին ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 82-ամյա Վարդանուշ Աղաջանյանին եւ 75-ամյա Հուսիալ Սուքիասյանին:Վրաերթի ենթարկվածները հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հուսիալ Սուքիասյանը նախկինում հայտնի ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանի մայրն էր: 

Կարեն Զաքարյանը ձերբակալվել է, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի