Հայաստանի ՊՆ-ում այսօր` մարտի 19-ին ամփոփվեցին «Ես քո կենդանի սուրն եմ Հայրենիք» եւ «Ես հավատում եմ քեզ, զինվոր» թեմաներով ստեղծագործական շարադրությունների համաբանակային եւ համադպրոցական մրցույթների արդյունքները:
Միջոցառմանը ներկա էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտանը, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, մրցույթների արդյունքները վկայում են, որ այսօր դպրոցներում կրթվում եւ հասակ է առնում հայրենասեր եւ հայրենիքի պաշտպանության գործին նվիրված սերունդ: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ ԿԳ նախարարության եւ Պաշտպանության նախարարության համագործակցությանը միտված է մեկ գաղափարի` դաստիարակել հայենիքի պաշտպանության համար պիտանի սերունդ:
«Մեզ համար շատ կարեւոր է, որ կրթությունը եւ հայրենիքի պաշտպանությունը լինեն անքակտելի: Այս մրցույթի արդյունքներն ապացուցեցին, որ մենք ունենք ոչ միայն կիրթ զինվորներ եւ այլեւ կիրթ եւ հայրենասեր սերունդ»,-ասաց նախարարը:
Նա նաեւ զինվորներին հայտնեց, որ այս տարի առաջին անգամ մագիստրատուրայի ընդունելության տեղերում լինելու է հատուկ պետական պատվեր բանակից զորացրված զիվորների համար:
Նշենք, որ «Ես քո կենդանի սուրն եմ Հայրենիք» թեմայով համաբանակային ստեղծագործական շարադրության մրցույթին մասնակցել է մոտ 250 ժամկետային զիծառայող, լավագույն է ճանաչվել 35 զինվորի շարադրություն:
«Ես հավատում եմ քեզ, զինվոր» թեմայով համադպրոցական մրցույթում լավագունն է ճանաչվել 34 դպրոցականի շարադրություն, որոնց հեղինակներիը պարգեւատրվեցին պատվոգրով եւ նվերներով:




























