Ճապոնիայի իշխանությունները հրահանգել են դադարեցրել են Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից բոլոր սննդամթերքների վաճառքը, որտեղ հայտնաբերվել են մթերքների ռադիացիայի բարձր մակարդակ, հաղորդում է ՄԱԳԱՏԵ-ն:
Մասնագետները ռադիացիայի բարձր մակարդակ են հայտնաբերել Ֆուկուսիմայի շրջանում (այստեղ է գտնվում վթարի ենթարկված ատոմակայանը) կաթի եւ սպանախի մեջ: Այս մասին նշել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն մամուլի ասուլիսի ժամանակ:
Երկու սննդամթերքի մեջ էլ ռադիացիայի մակարդակը կարող է վտանգավոր լինել առողջության համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























