Ղրղըզստանի իշխանությունները հրաժարվել են իրենց տարածքում ռուսական ռազմակայանների վարձակալության վճարը բարձրացնելու մտքից: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը» այս մասին Ղրղըզստանի վարչապետ Ալմազբեկ Աթամբաեւը հայտարարել է մարտի 18-ին Նովո Օգարեւոյում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ինչպես ես խոստացել եմ, մենք հանել ենք այդ հարցը, որոշել ենք, որ չի կարելի սեփական երկրի անվտանգության շուրջ առեւտուր անել»,- ասել է Աթամբաեւը:
Հիշեցնենք, որ Ղրղըզստանը ռուսական ռազմակայանների վարձակալության վճարը բարձրացնելու մասին հայտարարել էր դեռ 2010-ի սեպտեմբերին:





























