Նախնական տվյալներով` եգիպտացիների մեծամասնությունը քվերակել է հօգուտ սահմանադրական փոփոխությունների:
Եգպտոսի մի քանի խոշոր նահանգներում ձայների հաշվարկի արդյունքներով քվեարկության մասնակիցների 79%-ը կողմ է եղել փոփոխություններին, դեմ է արտահայտվել 21%-ը:
Փոփոխությունների ընդունումը ենթադրում է արդեն այս տարվա հունիսին խորհրդարանական, իսկ սեպտեմբերին` նախագահական ընտրությունների անցկացում:
Մասնավորապես` համաձայն փոփոխությունների, երկրի ղեկավարն ընտրվում է չորս տարի ժամկետով, նախկին վեցի փոխարեն, եւ այդ պաշտոնում կարող է առաջադրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ: Բացի այդ, առաջարկվում է վերացնել 179 հոդվածը, որը նախագահին հատուկ լիազորություններ է վերապահում ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու խնդրում:





























