ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-2 տեսակի երեք օդանավերը ռմբակոծել են Լիբիայի օդանավակայանը` ռազմավարական այդ օբյեկտի վրա նետելով 40 ռումբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայցուցիչներն այդ տեղեկությունները չեն մեկնաբանում:
B-2 տեսակի օդանավերի ստեղծելիս կիրառվել է հատուկ տեխնոլոգիա, ինչը թույլ է տալիս օդանավին աննակատ մնալ հակաօդային պաշտպանության ռադարների համար:
Ավելի վաղ հաղորդվել էր մայրաքաղաք Տրիպոլիի մերձակայքում գտնվող Բաբ ալ Ազիզի ռազմական բազային կոալիցիոն ուժերի կողմից հասցված հարվածների մասին: Այն համարվում է Մուամար Քադաֆիի գլխավոր հենակայանը: Արեւմտյան մի շարք լրատվամիջոցների տվյալներով` Լիբրայի հակօդային պաշտպանության համակարգին լուրջ վնաս է հասցվել:





























