Աֆրիկյան միությունը մարտի 20-ին Լիբիայի նկատմամբ գրոհների անհապաղ դադարեցման կոչ է արել:

«Մենք Լիբիայի կառավարությանը կոչ ենք անում երաշխավորել բոլոր կարիքավորների համար մարդասիրական օգնության եւ բոլոր օտարերկրացիների համար` անվտանգության ապահովում», -նշվում է հայտարարության մեջ, գրում է Gazeta.ru-ն:

Փաստաթղթում ընդգծվում է Լիբիայում  այնպիսի բարեփումների անհրաժեշտությունը, որոնք արմատախիլ կանեն ներկա ճգնաժամի պատճառները: Աֆրիկյան միությունը զսպվածության կոչ է արել նաեւ միջազգային հանրությանը` մարդասիրական աղետից խուսափելու համար:

Ներկայումս Քադաֆիի ռեժիմի դեմ օպերացիան իրականացվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Կանադայի ուժերի կողմից: Այս կամ այն չափով օպերացիային մասնակցելու մտադրություն են հայտնել Իսպանիան, ԱՄԷ-ն, Քաթարն ու Թուրքիան: