Մարտի 19-ին Սպիտակ տան մոտ անցկացված հակառազմական հանրահավաքի 113 մասնակից ձերբակալվել է:

Ոստիկանությունը մարդկանց ձերբակալել է այն պատճառով, որ նրանք չափազանց շատ են մոտեցել Սպիտակ տան դարբասներին եւ հրաժարվել են ազատել ճանպարհը: Ձերբակալվածները ենթարկվել են վարչական պատասխանատվության, գրում է Gazeta.ru-ն:

ԱՄՆ մի շարք քաղաքներում մարտի 19-ին անցկացվել են բողոքի ակցիաներ` իրաքյան երկրորդ պատերազմի ութերորդ տարելիցի կապակցությամբ: Ավելի բազմամարդ են եղել Չիկագոյի եւ Սան Ֆրանցիսկոյի հանրահավքները: Նյու Յորքի Թայմ սքվեր հրապարկում հավաքվել է ընդամենը 80 մարդ: Այդ քաղաքներում հանրահավաքներն առանց միջադեպերի են անցել:

Հակառազմական ակցիաները տեղի են ունեցել հենց այն օրը, երբ ԱՄՆ-ը, մյուս գործընկերների հետ, սկսել էր Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ ռազմական օպերացիան: