Բահրեյնի անվտանգության ուժերը մարտի 20-ին ձերբակալել են ընդդիմության առաջնորդներից Նաբիլիա Ռաջաբին: Այս մասին հայտնել է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչը:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Ռաջաբի մի շարք ելույթներից հետո, որոնցում նա Բահրեյնի բանակի ստորաբաժանումներին եւ նրանց սաուդական գործընկերներին մեղադրում էր խաղաղ բնակչության նկատմամբ ուժ կիրառելու մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մարտի 16-ին Բահրեյնի անվտանգության ուժերը ցրել էին մայրաքաղաք Մանամայի Մարգարտե հրապարակում ցուցարարների վրանային ճամբարը եւ մայրաքաղաքի կենտրոնը շրջափակել տանկերով: Բախումների ժամանակ զոհվել էին ոստիկանության երեք աշխատակից եւ երեք ցուցարար: Ձերբակալվել էին երեք արմատական կուսակցությունների առաջնորդները:





























