Եգիպտոսի ոստիկանությունը մարտի 20-ին ձերբակալել է Ալ Քաիդայի հիերարխիայով «թիվ երկու ահաբեկչի»`Այման ալ Զավահիրի եղբորը: Դա տեղի է ունեցել քաղբանտարկյալների համար համաներման շրջանակում Մուհամեդ ալ Զավահիրի ազատ արձակումից մի քանի օր հետո, հայտնել են նրա փաստաբանները:
Փաստաբաններն ասել են, թե ձերբակալման պատճառները հայտնի չեն, չգիտեն նաեւ, թե ուր են տարել իրենց պաշտպանյալին:
Մուհամեդը «Ալ ջիհադ ալ իսլամի» խմբավորման ակտիվիստ էր եւ 1990-ականներին ԱՄԷ-ից էքստրադիցիայի էր ենթարկվել ու 10 տարի անցկացրել եգիպտական բանտում: Փաստաբանների կարծիքով` չնայած Զինված ուժերի բարձրագույն խորհրդի իշխանության գալուն, երկրում «ժողովրդի ճնշումները շարունակվում են», իսկ «քաղաքացու ձերբակալության պատճառները պետք է լինեն պարզ եւ թափանցիկ»:





























